Կարևոր իրադարձություններ

«Ռուսթավի-2»-ի նախկին գործադիր տնօրենը պաշտոնապես մեղադրվել է լիազորությունները չարաշահելու մեջ

11 Օգոստոս, 2019 18:56
«Ռուսթավի-2»-ի նախկին գործադիր տնօրենը պաշտոնապես մեղադրվել է լիազորությունները չարաշահելու մեջ

Թբիլիսիի քաղաքային դատարանը մասամբ բավարարել է դատախազության միջնորդությունը եւ որպես «Ռուստավի-2»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի խափանման միջոց ընտրել է գրավը 40 հազար լարիի չափով, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն։

Ուրբաթ երեկոյան դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Նիկա Գվարամիային լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հետաքննության տվյալներով՝ Գվարամիան չի պահանջել շուրջ 6.8 միլիոն լարի (շուրջ 2.3 միլիոն դոլար) «Ինտեր մեդիա պլյուս» ընկերությունից, որի հետ համաձայնագիր էր կնքել գովազդ տեղադրելու իրավունք ստանալու համար։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 80 հազար լարիի չափով գրավի համար, սակայն դատարանը կրճատել է այդ գումարը կիսով չափ եւ արգելել է Գվարամիային հեռանալ երկրից առանց դատախազությանը տեղեկացնելու։ «Ռուստավի-2»-ի նախկին գործադիր տնօրենը պետք է վճարի գրավի համար սահմանված գումարը 30 օրվա ընթացքում։

Մինչդեռ Գվարամիան պնդում է, որ չի պատրաստվում վճարել այդ գումարը։ Իսկ դատարանը հայտարարել է, որ եթե գրավը չմարվի, խափանման միջոցը, հնարավոր է, կփոխարինվի ազատազրկմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին