Կարևոր իրադարձություններ

Զառիթափ գյուղում 1 տոննա անասնակեր է այրվել

11 Օգոստոս, 2019 18:46
Զառիթափ գյուղում 1 տոննա անասնակեր է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:42-ին: Այրվել է մոտ 1 տոննա, իսկ ջերմահարվել՝ մոտ 2 տոննա անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին