Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Որո՞նք են աշխարհի ամենահարուստ ընտանիքները․ Bloomberg

11 Օգոստոս, 2019 14:19
Որո՞նք են աշխարհի ամենահարուստ ընտանիքները․ Bloomberg

Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքերի կարողությունը մեկ տարում աճել է 24 տոկոսով և մոտենում է 1․4 տրիլիոն դոլարին։ Այս մասին է վկայում Bloomberg-ի հրապարակած վարկանիշը։ Առաջին տեղում Ուոլթոնների ընտանիքն է, որը տնօրինում է սուպերմարկետների՝ աշխարհում ամենամեծ ցանցը (Walmart)։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 191 մլրդ դոլար։ Ընտանիքի կարողությունն անցած տարում աճել է րոպեում 70 հազար դոլարով, ժամում 4 մլն դոլարով, օրական 100 մլն դոլարով։ Ընդհանուր առմամբ, 12 ամսում ընտանիքի կարողությունն աճել է 39 մլրդ դոլարով։

Երկրորդ հորիզոնականում Ֆրենկ Մարսի ժառանգներն են։ Նա XX դարի սկզբում հիմնել է հրուշակեղեն Mars ընկերությունը։ Ընտանիքի կարողությունը մեկ տարում աճել է 37 մլրդ դոլարով՝ հասնելով 126․5 մլրդ դոլարի։

Երրորդ տեղում Չարլզ և Դևիդ Կոխերն են՝ 125 մլրդ դոլարով․ ղեկավարում են Koch Industries կորպորացիան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին