Կարևոր իրադարձություններ

Բելգիայում երկվորյակ պանդաներ են ծնվել՝ արու և էգ

10 Օգոստոս, 2019 20:26
Բելգիայում երկվորյակ պանդաներ են ծնվել՝ արու և էգ

Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում՝ Pairi Daiza-ում  ծնվել են երկվորյակ պանդաներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկվորյակները, որոնցից մեկն արու է, իսկ մյուսը՝ էգ, կշռում են 160 և 150 գրամ:

Քանի որ պանդաների շրջանում բարձր է նորածինների մահացության մակարդակը, ձագերի խնամքի և բուժսպասարկման նպատակով կենդանաբանական այգի են ժամանել հատուկ մասնագետներ Չինաստանից, ովքեր տեղի մասնագետների հետ շուրջօրյա ռեժիմով հետևելու են նրանց վիճակին:

Մեծ պանդաների զույգը վարձակալությամբ Բելգիայի  կենդանաբանական այգուն էր տրվել 2014 թվականին Չինաստանից: Չինական կողմի հետ պայմանագրում հստակ նշվում է, որ եթե պանդաները սերունդ ունենան, ապա նրանց նկատմամբ բոլոր իրավունքները պատկանելու են Չինաստանին: Բելգիայում պանդաներից յուրաքանչյուրի կյանքն ու առողջությունը ապահովագրվել էր 1 մլն ԱՄՆ դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին