Կարևոր իրադարձություններ

Իջևանում վիճաբանության ժամանակ կծել են տղամարդու ականջը. «Shamshyan.com»

10 Օգոստոս, 2019 19:31
Իջևանում վիճաբանության ժամանակ կծել են տղամարդու ականջը. «Shamshyan.com»

Երեկ Տավուշի մարզում ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հայտնի է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է:

Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը իր ականջը կծել է:

 

Լրահոս

Դիտել ավելին