Կարևոր իրադարձություններ

Շները դուրս են բերվել Խարբերդի ջրանցքից

10 Օգոստոս, 2019 19:27
Շները դուրս են բերվել Խարբերդի ջրանցքից

Օգոստոսի 10-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու շուն ընկել են Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շներին դուրս են բերել ջրանցքից:

 

Լրահոս

Դիտել ավելին