Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Գորբոչովի առողջական վիճակի մասին

10 Օգոստոս, 2019 19:09
Մանրամասներ Գորբոչովի առողջական վիճակի մասին

Նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Գորբաչովի մամուլի քարտուղար Պավել Պալաժչենկոն:

Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գորբաչովի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Լրագրողի նման հայտարարություններն առնվազն զարմանք են առաջացնում»,- հայտարարել է Պալաժչենկոն:

Նա նաև ասել է, որ Գորբաչովը ներկայում զբաղված է իր աշխատանքային գրաֆիկով ու աշխատանքային հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում տարբեր կարևոր նախագծեր է քննարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին