Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանցի թոշակառուն կամավոր զենք-զինամթերք է հանձնել

10 Օգոստոս, 2019 18:12
Նոյեմբերյանցի թոշակառուն կամավոր զենք-զինամթերք է հանձնել

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 9-ին մի թոշակառու կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ և նռնակ իր պայթուցիչով:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քաղաքացին հայտնել է, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը այն ձեռք էր բերել 1990թ. Արցախյան ազատամարտի ժամանակ: 
Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին