Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել են ամառային զորակոչի նորակոչիկների երդման արարողությունները

10 Օգոստոս, 2019 13:55
Արցախում մեկնարկել են ամառային զորակոչի նորակոչիկների երդման արարողությունները

Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

 

Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: 

Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին