Կարևոր իրադարձություններ

Երևանում 45-ամյա տղամարդը դանակահարել է երկու քաղաքացու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

10 Օգոստոս, 2019 12:03
Երևանում 45-ամյա տղամարդը դանակահարել է երկու քաղաքացու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու:

Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: 

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: 

Կասկածյալը ձերբակալվել է: 
Նշանակվել են փորձաքննություններ: 
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին