Կարևոր իրադարձություններ

ՊԲ զինծառայողներին մատակարարվել է նոր ճտքակոշիկների երկրորդ խմբաքանակը

09 Օգոստոս, 2019 20:54
Հեղինակ՝ Տիգրան Աբրահամյան
ՊԲ զինծառայողներին մատակարարվել է նոր ճտքակոշիկների երկրորդ խմբաքանակը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ մատակարարող «Էյ Բութս» ընկերությունը երկրորդ խմբաքանակն է ուղարկել ՊԲ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«ՊԲ զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարվում, որոնք արտադրվում են Արցախում: Արտադրող «Էյ Բութս» ընկերությունը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը»,- գրել է Աբրահամյանը:

 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին