Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ներկա է գտնվել «Tengri 2019» փառատոնի բացմանը՝ եզրափակելով այցը Ղրղզստան

09 Օգոստոս, 2019 20:24
Վարչապետը ներկա է գտնվել «Tengri 2019» փառատոնի բացմանը՝ եզրափակելով այցը Ղրղզստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։

Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան։

    

 

Լրահոս

Դիտել ավելին