Կարևոր իրադարձություններ

Ես չեմ կարծում, որ այստեղ կան անիրատեսական ծախսեր. նախաձեռնության հեղինակ

09 Օգոստոս, 2019 19:25
Ես չեմ կարծում, որ այստեղ կան անիրատեսական ծախսեր. նախաձեռնության հեղինակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում  Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։

Այս միջոցառման համար պետական բյուջեից դուրս է գրվել 4, 941, 300. 00 ՀՀ դրամ:

Shabat.am-ի  հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր նախաձեռնությամբ ներկայացրած միջոցառման վրա ծախսած գումարի մասին ասաց.

««Վարդավառ և գորգերի հանրայնացում» միջոցառման գաղափարն  իմն է եղել, իսկ միջոցառման կազմակերպիչը Ազգային Ժողովի աշխատակազմն է, ծախսված գումարի մասով ոչինչ չեմ կարող ասել:

Բյուջեի հետ կապված հարցերով դիմե՛ք  ԱԺ աշխատակազմին, ինձ վերաբերող հատվածը այս միջոցառուման շրջանակում միայն գաղափարն է: Խնդրում եմ միջոցառումը մի՛  ներկայացրեք միայն գորգերի լվացում, քանի որ բացի լվացումից եղել է նաև գորգերի ցուցադրություն, Էքսպոզիցիա, գորգերի մասին զրույց՝ դասախոսություն, գորգի գործման վարպետաց դասեր»:

-Տիկի՛ն Գրիգորյան, Ձեր ներկայացրած նախագծի վրա ծախսվել է 5մլն. դրամ՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում:

-Ես չեմ կարծում, որ այստեղ կան անիրատեսական ծախսեր,  բացարձակ որևէ  կասկած չունեմ ԱԺ աշխատակազմի վրա, որ գումարը ծախսած լինեն ոչ նպատակային:

Տիկի՛ն Գրիգորյան,  հետագում,  երբ իմացաք ծախսված գումարի չափը,  դուք ինչ կարծիք ունեք, արդյո՞ք այդ նախագծի վրա արժեր 5 մլն դրամ ծախսել :

-Երբ միջոցառումները ունեն կոնկրետ նշանակություն և խորհուրդ, օրինակ այս դեպքում մշակույթի հանրայնացում՝ այսինքն,  բացի Վարդավառին իրար վրա ջուր լցնելուց  նաև օգտագործել տոնի խորհուրդը և դրան միացնել մշակութային բաղադրիչ, գումարը կարող է մեծ թվալ, բայց, եթե մենք խոսում ենք մշակույթի հանրայնացման մասին, եթե խոսում ենք որևէ գաղափարի կարևորության մասին և սա մեծ արժեք ունի, այո՛ արժի և այդ գումարը պետք է ծախսվի :

-Տիկի՛ն Գրիգորյան, քաղաքացիների գրպանից հարկված գումարներն ավելի կարևոր խնդիրների վրա ծախսելը ավելի արդյունավետ չէ՞, քան նման միջոցառումների:

-Մշտապես կարելի է քննարկել, որ գումարը ինչի վրա ծախսվի, բայց քանի որ խոսքը մշակույթի հանրայնացման մասին է, ես կարծում եմ, որ սխալ է այստեղ համեմատել, դասակարգել:Մշտապես մշակույթին  առաջնային տեղ չենք տալիս, իհարկե կան սոցիալական, տնտեսկան խնդիրներ, ոչ մեկը չի հերքում, բայց եկեք գնահատենք մեր մշակույթը: Վերջիվերջո միջոցառմանը կային զբոսաշրջիկներ, որ հարյուր անգամ լսել են պարսկական գորգի մասին, բայց չէին լսել հայկական գորգի մասին, սրանք նույնպես խնդիրներ են: Կարծում եմ՝ հաջողված  միջոցառում էր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին