ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և ԼՂ կարգավիճակի որոշմանը:
«Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով այսօր հարաբերական հանգստություն է նկատվում: Միևնույն ժամանակ մեզ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և հետևաբար՝ հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն», - շեշտել է Զախարովան:
Անդրադառնալով ԼՂ կարգավիճակին՝ Զախարովան ասել է. «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»: