Կարևոր իրադարձություններ

Երևանյան խանութ-սրահի դիմացից էկզոտիկ ծառ գողացած կանանցից 2-ը ներկայացել են բաժին

09 Օգոստոս, 2019 17:22
Երևանյան խանութ-սրահի դիմացից էկզոտիկ ծառ գողացած կանանցից 2-ը ներկայացել են բաժին

Հուլիսի 1-ին` ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը` ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը: 

Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին