Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները ուղեբեռում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

09 Օգոստոս, 2019 15:57
Հեղինակ՝ «Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները ուղեբեռում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից օգոստոսի 8-ին ժամը 08:05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ:

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանություն:

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին