Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09 Օգոստոս, 2019 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում oգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին