Կարևոր իրադարձություններ

Երևանը ձեռք է բերում 5 սանիտարական, 21 բազմաֆունկցիոնալ և 10 աղբատար մեքենաներ

09 Օգոստոս, 2019 13:26
Երևանը ձեռք է բերում 5 սանիտարական, 21 բազմաֆունկցիոնալ և 10 աղբատար մեքենաներ

Երևան քաղաքի ավագանին 1 միլիարդ 726  միլիոն դրամ գումար է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար։

Այդ գումարից 1 միլիոն 571 հազար դրամով գնվելու է 5 սանիտարական մաքրման մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաներ:

«Բացի այդ, 155 միլիոն դրամ հատկացվելու է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված,

ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով

փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր

կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Որոշումով նվազեցվել է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը  91 միլիոն դրամով, վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը՝ 35 միլիոն դրամի չափով:

Հիմք ընդունելով նշված փոփոխությունները և վերաբաշխումները՝ բյուջեի վարչական և ֆոնդային մասերը հավասարակշռելու նպատակով  վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը ավելացվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով:

 

Լրահոս

Դիտել ավելին