Կարևոր իրադարձություններ

Երևանում օծանելիքի խանութ-սրահից գողություն է կատարվել. Պատճառվել է զգալի չափով նյութական վնաս

09 Օգոստոս, 2019 11:21
Երևանում օծանելիքի խանութ-սրահից  գողություն է կատարվել. Պատճառվել է զգալի չափով նյութական վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ  Մաշտոց  փողոցում գտնվող օծանելիքի խանութ-սրահից օրեր առաջ գողություն է կատարվել՝ պատճառելով զգալի չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։

ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին