Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մոտ 400 տուն է վնասվել, կա 78 տուժած

09 Օգոստոս, 2019 10:46
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մոտ 400 տուն է վնասվել, կա 78 տուժած

Թուրքիայի Դենիզլի նահանգում երեկ գրանցված երկրաշարժի հետևանքով ավելի քան 390 տուն է վնասվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ: Այն նաև վնաս է հասցրել նահանգի օդանավակայանին:

Նշենք, որ նախօրեին Դենիզլի նահանգում 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում:

 

Լրահոս

Դիտել ավելին