Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

09 Օգոստոս, 2019 10:25
Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ուրբաթ առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Яндекс.Расписания» ծառայության տվյալներին հղումով:

Երևանյան ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ մեկը, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 9 չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 6 չվերթ:

Ավելի վաղ օդերևութաբանները երկարաձգել էին եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ ուժեղ քամու պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին