Կարևոր իրադարձություններ

Երևանում՝ Նորքի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի. այն դուրս են բերել փրկարարները հատուկ ճոպանների միջոցով. Shamshyan.com

08 Օգոստոս, 2019 21:38
Երևանում՝ Նորքի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի. այն դուրս են բերել փրկարարները հատուկ ճոպանների միջոցով. Shamshyan.com

Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։ Օերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին