Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները Մխչյան գյուղում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08 Օգոստոս, 2019 20:58
Հրշեջ-փրկարարները Մխչյան գյուղում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 7-ին, ժամը 03:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Աճառյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:48-ին, մարվել՝ 03:52-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսե դետալները, մեկ անվադող՝ ամբողջությամբ, և վնասվել է առջևի դիմապակին:

 

Լրահոս

Դիտել ավելին