Կարևոր իրադարձություններ

Սեւանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով. Նիկոլ Փաշինյան

08 Օգոստոս, 2019 17:37
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
 Սեւանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս տարվա օգոստոսի 2-ի երկուսի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հեվալյալ ջրառ անել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»:

 

Լրահոս

Դիտել ավելին