Ղրղզստանի բնակիչները քարերով վռնդել են ոսկի արդյունահանող չինական ընկերության աշխատակիցներին: Այս մասին հայտնել է БАСЕ լրատվամիջոցը:
Տեղաբնակների պնդմամբ՝ ընկերությանը չէին մտահոգում բնապահպանական հարցերը, բնակիչները բազմիցս հաղորդել են ջրի և օդի աղտոտման դեպքերի մասին: Բացի այդ, տեղի բնակիչները բողոքում են, որ չինացիներին ավելի շատ են վարձատրում, քան իրենց:
Ղրղզները ծեծել են չինացիներին, տարածքից հանել չինական տեխնիկան: