Կարևոր իրադարձություններ

Մելիք Մանուկյանի գործարար եղբայրը կալանավորվեց

08 Օգոստոս, 2019 13:59
Մելիք Մանուկյանի գործարար եղբայրը կալանավորվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես  Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել  ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնեուն դրդրելու կասկածանքով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն քննելով նրա պաշտպանի բողոքը, ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Դրանից հետո Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով և միջնորդություն ներկայացրել դատարանին՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին