Կարևոր իրադարձություններ

Ինչպես գաղտնի փաստաթղթերն արտահոսեցին. Արմեն Գրիգորյանը՝ BBC -ի հրապարակումների մասին

08 Օգոստոս, 2019 13:23
Ինչպես գաղտնի փաստաթղթերն արտահոսեցին. Արմեն Գրիգորյանը՝ BBC -ի հրապարակումների մասին

«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է», – օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց դիմել քննչական մարմիններին: Հարցին՝ արդյո՞ք այդ փաստը մտահոգիչ չէ և չի սպառնու՞մ երկրի անվտանգության,  պատասխանեց.

«Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլոր երկները: Մենք ևս ապահովագրված չենք, բայց աշխատում ենք մինմիումի հասցնել այդ վտանգը»:

 

Լրահոս

Դիտել ավելին