Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկից հափշտակել են չհրկիզվող պահարան, այրել տանտիրոջ մեքենան. Shamshyan.com

08 Օգոստոս, 2019 12:43
Երևանի բնակարաններից մեկից հափշտակել են չհրկիզվող պահարան, այրել տանտիրոջ մեքենան. Shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Երեկ՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շենգավիթի վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Կ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, այնուհետև Անդրեյ Ս․-ին պատկանող Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայի բանալիները։

Գողը կամ գողերն այնուհետև նշված շենքի բակից փախցրել են Toyota-ն։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ չհրկիզվող պահարանում եղել է ատրճանակ, գումար, ոսկյա զարդեր։

Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փախցրած ավտոմեքենան հայտնաբերել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի կամրջի տակ՝ ամբողջովին այրված վիճակում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին