Կարևոր իրադարձություններ

«Սիմվոլիկ ավելացում». Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով

08 Օգոստոս, 2019 12:27
«Սիմվոլիկ ավելացում». Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով

Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

«Գումարները շատ սիմվոլիկ են,  բայց պետք է արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որը ունենք: Մեր որոշումն էլ իհարկե սիմվոլիկ է, բայց բազյի հետ համեմատած էակոնորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում նույնիսկ կրկնակիից ավելին: Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարեւոր քայլ է, արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն: Հույս ունենք, որ հետագայում մեր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որ գումարի առումով կկարողանան մեզ գոհունակություն պատճառել»,- որոշման քննարկման ժամանակ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Որոշման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին