Կարևոր իրադարձություններ

Գյումրիում գիշերօթիկի բակում հայտնաբերված նորածին երկվորյակներն ընտանիք են վերադարձել

08 Օգոստոս, 2019 11:56
Գյումրիում գիշերօթիկի բակում հայտնաբերված նորածին երկվորյակներն ընտանիք են վերադարձել

2018 թվականի հոկտեմբերին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնի բակում հայտնաբերված նորածին երկվորյակների՝ աղմուկ բարձրացրած պատմությունը հանգուցալուծվել է։ Երեխաները, որոնք հետագայում տեղափոխել էին Գյումրու «Երեխաների տուն», արդեն մոր հետ են։

Shabat.am-հետ զրույցում Գյումրու «Երեխաների տուն»  մանկատնից փոխանցեցին, որ մայրն արդեն տարել է երեխաներին, նրանք վերադարձել են կենսաբանական ընտանիք: Մայրը այս ընթացքում էլ միշտ կապ պահպանել է իր երեխաների հետ, պարբերաբար այցելել է նրանց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից  մեզ հետ զրույցում ասացին, որ երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու  որոշումը տալիս է տարածքային ինքնակառավարման մարմինը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաությունը ընդամեը երեխաներին դուրս է հանում որդեգրման ռեգիստրից:

Եթե եզրակացությունը տրվել է դրակա, ապա ստուգումների արդյուքում պարզ է եղել, որ  ընտանիքում երեխաների ապրելը ապահով է, այդ եզրակացությունն հենց այնպես չի տրվում:

 Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին, նորածին երկվորյակներին ՝Վահանին ու Վահեին, մայրը պոլիէթիլենային տոպրակով թողել էր Գյումրու գիշերօթիկի բակում և հեռացել։ Երեխաներին գտել էր հաստատության պահակը։ Նա նկատել էր, որ տոպրակը շարժվում է, բացել էր ու տեսել, որ դրա մեջ նորածին երեխաներ են։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Ոստիկանությունը գտել էր երեխաների մորը՝ 18-ամյա Մարիամ Մկրտչյանին, որն Արարատի մարզի Մասիս քաղաքից է։ Մայրը հրաժարվել էր երեխաներից։ Ամբողջ երկրում փոքրիկների պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հայտնվել էին երկվորյակներին որդեգրել ցանկացող բազմաթիվ ընտանիքներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Որդեգրում, սակայն, այդպես էլ չեղավ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ ավելի ճիշտ և նպատահարմար կլինի, որ երեխաներն ապրեն մոր հետ։ Մանե Թանդիլյանը հանդիպել էր փոքրիկների մորը, որը գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկացել էր վերադարձնել երեխաներին։ Նախկին նախարարը խոստացել էր օգնել մորը սոցիալական վիճակի բարելավման հարցում, որպեսզի երեխաներն ընտանիք վերադառնան: Երեկվանից արդեն 8 ամսական երկվորյակները մոր հետ են։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք բնակվելու են Երևանում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին