Կարևոր իրադարձություններ

Վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա. կա 2 զոհ

08 Օգոստոս, 2019 11:15
Վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա. կա 2 զոհ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 08:16-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շուշիի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը:

Փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում՝ դիերը ձորից հանելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին