Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել․ Փաշինյան

08 Օգոստոս, 2019 10:14
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել․ Փաշինյան

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»:

Վարչապետն իր գրառումն ավարտվել է հետևյալ հեշթեգով՝ #ԼավԸնդունեքԶբոսաշրջիկներին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին