Կարևոր իրադարձություններ

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի նախկին տնօրենը մեղադրվում է բանկին 2 մլրդ դրամի գույքային վնաս հասցնելու մեջ. Shamshyan.com

07 Օգոստոս, 2019 23:39
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի նախկին տնօրենը մեղադրվում է բանկին 2 մլրդ դրամի գույքային վնաս հասցնելու մեջ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Իվան Տելեգինը և հայտնել, որ ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ Յուրի Գուսևը 2012-2018 թվականների ընթացքում հանդիսանալով որպես «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և իրականացնելով կարգադրիչ լիազորություններ, իր համար օգուտ և առավելություններ ձեռք բերելու, բանկին վնաս պատճառելու նպատակով օգտագործել է իր իրավասությունները՝ բանկի օրինական շահերին հակառակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ի. Տելեգինը ոստիկաններին հայտնել է, որ Յու. Գուսևը անհամեմատ բարձր վարձավճարներով վարձակալել է տարածքներ, որոշ տարածքների շնորհել VIP կարգավիճակ և այդ ամենի հետևանքով բանկին պատճառել է խոշոր չափի գույքային վնաս և այդ ամենի արդյունքում բանկի գործունեության համար նա առաջացրել է ծանր հետևանքներ։

Կայքի տեղեկություններով՝ Ի. Տելեգինը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի տնօրենն է և նրա ասած գումարը կազմում է 2 մլրդ 105 մլն դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին