Կարևոր իրադարձություններ

Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

07 Օգոստոս, 2019 20:31
Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճաբապարհային ոստիկանությունից։

Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին