Կարևոր իրադարձություններ

Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

07 Օգոստոս, 2019 20:19
Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրել է իր լիազորությունները:

Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին