Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

07 Օգոստոս, 2019 20:15
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է կատարեր Մոսկվա-Երևան չվերթը, դադարեցրել է թռիչքը, ուղևորներին նշանակման վայր կհասցնի պահեստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամլո ծառայությանը:

«Երբ «Շերեմետևո»-Երևան չվերթի A321 ինքնաթիռը թռիչքի էր պատրաստվում, հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և վերադառնալ կայանատեղի», - ասել է գործակալության զրուցակիցը:  

Թռիչքի դադարեցման պատճառը վերջինս չի մասնավորեցրել:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ուղևորներին Երևան պետք է ուղարկեն պահեստային օդանավով, տեղի ժամանակով 18:00-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին