Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» քրեակատարողականի խցերից մեկում խուզարկությամբ հոգեմետ հաբեր են հայտնաբերվել

07 Օգոստոս, 2019 19:22
«Նուբարաշեն» քրեակատարողականի խցերից մեկում խուզարկությամբ հոգեմետ հաբեր են հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասսե տարայի միջից, հայտնաբերել են

  • «Lyrica 50mg» և «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով,
  • բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին