Կարևոր իրադարձություններ

Հնդկական լուսնային սարքը Երկիր մոլորակի նոր լուսանկարներ է արել

07 Օգոստոս, 2019 18:27
Հնդկական լուսնային սարքը Երկիր մոլորակի նոր լուսանկարներ է արել

Հնդկական «Չանդրայան-2» լուսնային առաքելությունը հրապարակել է Երկիր մոլորակի նոր լուսանկարները: Լուսանկարներն արվել են լուսնային մոդուլի կորպուսին ամրացված տեսախցիկներից մեկի կողմից: Այս մասին հաղորդում է popmech.ru-ն:

Այս առաքելությունը թողարկվել է այս տարվա հուլիսի 22-ին։ Արձակումն իրականացվել է GSLV Mk.III հրթիռակրի օգնությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նկարներն արվել են օգոստոսի 3-ին: Մոտ ապագայում պլանավորվում է, որ այն մանևր կկատարի դեպի Լուսին թռիչքի հետագիծ դուրս գալու համար, որից հետո կհայտնվի ուղեծրի վրա:

Նախատեսվում է նաև լուսնագնացի վայրէջք Լուսնի մակերևույթի վրա: Դա, մասնագետների հաշվարկներով, կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին