Կարևոր իրադարձություններ

Տանկային բիաթլոնի անհատական երրորդ փուլում Հայաստանի տանկիստները 3-րդ տեղում են

07 Օգոստոս, 2019 18:13
Տանկային բիաթլոնի անհատական երրորդ փուլում Հայաստանի տանկիստները 3-րդ տեղում են

Հայաստանի զինված ուժերի տանկիստները Տանկային բիաթլոնի խմբային փուլի հերթական փուլում զբաղեցրել են խմբի երրորդ տեղը։ Մյուս տանկիստները ներկայացնում էին Ռուսաստանը, Իրանը և Ղրղըզստանը։

Վերջնական արդյունքները հայտնի կդառնան թիրախների ամբողջական զննությունից ու արգելագոտին հաղթահարելու մանրամասներն ուսումնասիրելուց հետո։ Իսկ նախնական արդյունքների համաձայն՝ տանկային անձնակազմերն արգելագոտին հաղթահարել են այս ժամկետներում․

  • Ռուսաստան – 19 րոպե 12 վայրկյան,
  • Ղրղըզստան – 25 րոպե 29 վայրկյան,
  • Հայաստան – 27 րոպե 48 վայրկյան,
  • Իրան – 28 րոպե 37 վայրկյան։

Սա խմբային փուլի վերջին ենթափուլն էր։ Այս փուլից հետո թիմերը կանցկացնեն նաև փոխանցումավազք՝ ամեն երկրի 3-ական տանկային անձնակազմերն իրար շարունակելով կանցնեն երթուղին՝ պարզելու համար, թե որ թիմն է ամենաարագը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին