Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ վիճակախաղի տոմս գնած բրիտանացի երիտասարդը 30 տարի ամսական մոտ 12 000 դոլար կստանա

07 Օգոստոս, 2019 16:24
Առաջին անգամ վիճակախաղի տոմս գնած բրիտանացի երիտասարդը 30 տարի ամսական մոտ 12 000 դոլար կստանա

Մեծ Բրիտանիայի Պիտերբորո քաղաքի բնակիչ Դին Ուեյմսը դարձել է այն քիչ հաջողակներից մեկը, որին բախտ է վիճակվել «ցմահ» ազգային վիճակախաղի հաղթող դառնալ և 30 տարի շարունակ ամսական գրեթե 12 հազար դոլար ստանալ, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ Amazon-ի աշխատակիցը դժվարացել է հավատալ, որ վիճակախաղի տոմսում առկա  բոլոր թվերը համընկնում են: Երիտասարդն ընդամենը 24 տարեկան է և արդեն ֆինանսապես ապահովել է իրեն ողջ կյանքի ընթացքում:

Հաջողակ երիտասարդը պատմել է, որ այժմ կարող է իրագործել իր բոլոր ցանկությունները: Բրիտանացին միշտ երազել է դառնալ սցենարիստ, և նա հույս ունի, որ նման ֆինանսական կարողությամբ կկարողանա կյանքի կոչել իր երազանքը: 

 

Երիտասարդը հայտնել է, որ ներկայում պատրաստվում է մեկնել Փարիզի «Դիսնեյլենդ»՝ քրոջ, փեսայի և նրանց երեխայի հետ:

Նա նաև հայտնել է իր համար հաջողակ դարձած թվերը՝ 18, 21, 23, 34, 39: Ուեյմսը պնդում է, որ դա իր կյանքի առաջին վիճակախաղն էր:

Հաղորդվում է նաև, որ այդ գումարով տղան պատրաստվում է հոգալ աուտիզմ ունեցող 23-ամյա եղբոր ծախսերը:

Նշենք, որ հաղթողին «ցմահ» ֆինանսապես ապահովելու հնարավորությամբ տոմսը խաղարկվել էր 2019 թվականի հունվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին