Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 23 հազար հեկտարով

07 Օգոստոս, 2019 12:09
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 23 հազար հեկտարով

Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել Է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել Է 45 հազար հեկտարով: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել են «Ավիալեսօխրանայի» մամուլի ծառայությունում:

Անտառային տնտեսության տարածաշրջանային դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ անցած օրն՝ օգոստոսի 6-ին, Ռուսաստանում վերացվել Է 47 անտառային հրդեհ 3 614 հեկտար տարածքում: Առավել մեծ թվով հրդեհներ են նշվել Իրկուտսկի մարզում, որտեղ մարում են անտառային ֆոնդի 78 հրդեհ 110 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի Է նախորդ օրվա համեմատությամբ: Ընդամենը Ռուսաստանի տարածքում գործում Է 180 անտառային հրդեհ 163 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի Է անցած օրվա համեմատությամբ:

Հեռավոր եւ դժվարամատչելի տարածքներում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 45 հազար հեկտարով: Այդ տարածքներում 273 անտառային հրդեհ Է արձանագրվել կրակի ճարակ դարձած 2մլն 419 հազար 65 հետար տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին