Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com

07 Օգոստոս, 2019 11:25
Գեղարքունիքում վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com

Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
 

Լրահոս

Դիտել ավելին