Կարևոր իրադարձություններ

«Ուզում ենք այստեղ ապրել». ռուս հաղորդավարին Հայաստանում նկարահանումներ անելիս հրապուրել են հայկական չրերն ու թոնրի խորովածը

06 Օգոստոս, 2019 23:01
«Ուզում ենք այստեղ ապրել». ռուս հաղորդավարին Հայաստանում նկարահանումներ անելիս հրապուրել են հայկական չրերն ու թոնրի խորովածը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը տեսանյութ է հրապարակել «Съедобное – несъедобное» հաղորդաշարի հերթական թողարկման մասին, որում ներկայացնում է իր ճամփորդությունը Հայաստանով մեկ:

Հաղորդավարն այցելել է Երևանի «Գում» շուկան, որտեղ համտեսել է հայկական չորամրգերը, որոնցից հատկապես առձանձնացրել է ծիրանի չիրը:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, Շիրվինդտը երևանյան շուկայում ռուսաստանցի զբոսաշրջիկների հանդիպել, որոնց խորհուրդ է տվել հենց ծիրանաչիր գնել: Հաղորդավարին վաճառականները նաև ծիրանի օղի են հյուրասիրել:

«Մենք ուզում ենք այստեղ ապրել», - հայտարարել է Շիրվինդտը հերթական հյուրասիրությունը փորձելուց հետո:

Շիրվինդտը նկարահանող խմբող այցելել է նաև Սևան, Աշտարակ, որտեղ համտեսել է թոնիրում պատրաստված խորոված և արիշտա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին