Կարևոր իրադարձություններ

Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է մոտակա ձորակը․ վարորդը մահացել է

06 Օգոստոս, 2019 21:46
Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է մոտակա ձորակը․ վարորդը մահացել է

Օգոստոսի 6-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը (մոտ 8 մետր):

Վարորդը տեղում մահացել է. փրկարաները դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին