Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 117 մլրդ դոլար են կորցրել

06 Օգոստոս, 2019 21:05
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 117 մլրդ դոլար են կորցրել

Ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով օգոստոսի 5-ին աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են իրենց կապիտալի 2.1 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։

Bloomberg Billionaires Index ցուցակից 21 հոգի կորցրել է 1 մլրդ դոլար, քանի որ ներդրողներն արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերություններում լարվածությանը։

Ամենաշատը տուժել է Amazon.com Inc ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը 3.4 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այնուամենայնիվ, 110 մլրդ կապիտալով նա շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը։

 

Լրահոս

Դիտել ավելին