Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային

06 Օգոստոս, 2019 20:55
ՌԴ-ում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային

Ռուսաստանի Վորոնեժի մարզում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային և կծել նրա մորը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը:

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Եսիպովո գյուղում: Ճաշից հետո 29-ամյա կինը՝ 2018-ին ծնված իր որդու հետ հյուր է գնացել իր ընկերուհուն:  

Շփման ժամանակ կինը նկատել է, որ որդին մոտակայքում չէ: Փնտրելով տան հարակից տարածքում՝ նա նկատել է, որ բակում գտնվող շունը հարձակվել է որդու վրա: Կնոջը հաջողվել է քշել շանը երեխայից, սակայն ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է դեպքի վայրում:

Նշվում է, որ շունը կծել է նաև երեխայի մորը, երբ վերջինս փորձում էր ազատել որդուն:

Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ մահվան հանգեցնելու» մասին հոդվածով: Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննում են հարևաններին և հնարավոր ականատեսներին:

 

Լրահոս

Դիտել ավելին