Կարևոր իրադարձություններ

Սևան թափվող 5 գետ աղտոտված է կենսածին նյութերով

06 Օգոստոս, 2019 19:55
Հեղինակ՝ Էրիկ Գրիգորյան
Սևան թափվող 5 գետ աղտոտված է կենսածին նյութերով

Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»,- գրել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին