Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Եղեգնաձորում. «Պորշ Կայեն»-ի 27-ամյա վարորդը ձերբակալվել է

06 Օգոստոս, 2019 17:50
Կրակոցներ՝ Եղեգնաձորում. «Պորշ Կայեն»-ի 27-ամյա վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ի կեսգիշերին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի սուպերմարկետներից մեկի մոտից կրակոցի ձայներ են լսվում:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի ունեցածը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ: Հայտնաբերվեց 5 պարկուճ:

Ահազանգից րոպեներ անց Եղեգնաձորի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 7.62 մմ տրամաչափի երկու պարկուճ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին