Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է ՊՎԾ պետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել Կարո Ղուկասյանին

06 Օգոստոս, 2019 17:12
Ինչո՞ւ է ՊՎԾ պետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել Կարո Ղուկասյանին

Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի Էլբեկի  Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց «ծանոթ-բարեկամ»-ներին տեղավորել են գործի։

հ.գ. մնացածը շուտով ։),- այսպիսի գրառում էր կատարել Կարո Ղուկասյանիը իր ֆեյսբուքյան էջում:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, մամլո խոսնակ Սեդա Աղբալյանը Shabat.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչո՞ւ  է ՊՎԾ պետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել Կարո Ղուկասյանին, որքա՞ն ժամանակ առաջ է այս մասին Ղուկասյանին զգուշացվել :

«Կարո Ղուկասյանին աշխատանքից ազատման մասին դեռևս զգուշացվել է երկու ամիս առաջ, պատճառը եղել է կառույցում կառուցվածքային փոփոխությունները, այսինքն լրատվության և հասարակայնության կապերի  բաժինը փակվել է և իրավաբանական բաժինը դարձել է իրավաբանական վարչություն, և որպեսզի հաստիքացուցակում նոր հաստիք չավելացվի  իրավաբանական բաժինը վարչություն դարձել է լրատվականի փակման հաշվին»:

Հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերի համաձայն Կարո Ղուկասյանին փոխարինելու է ՊՎԾ պետի պաշտոնակատարի բարեկամը, Սեդա Աղբալյանն ասաց.

-Բարեկամ ասելով խոսքը հավանաբար Արթուր Նահապետյանի մասին է, ով ՊՎԾ պետի սանիկն է: Նահապետյանը չի փոխարինելու Ղուկասյանին: Նա սոցիալական վերահսկողության բաժնի պետի ժամանակավոր տեղակալն է, այսինքն դեռ պաշտոնական նշանակում չի եղել, , այդ հաստիքի համար առաջիկայում դեռ մրցույթ կհայտարարվի և մրցույթի արդյունքում միայն կորոշվի թե ով է լինելու այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար  Արգիշտի Քյարամյանը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով իր սանիկին ՊՎԾ-ում պատասխանատու պաշտոնի նշանակելու փաստին, ասել էր` «սանիկս է, բայց լավ մասնագետ է»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին