Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում մեկ շաբաթում 57 մարդ Է մահացել տապի պատճառով

06 Օգոստոս, 2019 15:54
Ճապոնիայում մեկ շաբաթում 57 մարդ Է մահացել տապի պատճառով

Ճապոնիայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 4-ը 57 մարդ Է մահացել տապի պատճառով, հոսպիտալացում Է պահանջվել 18 հազար 347 հոգու, որոնք տառապում Էին տապից եւ դրանով պայմանավորված առողջական խնդիրներից: Ինչպես հայտնել Է Kyodo News-ը, այս տվյալներն օգոստոսի 6-ին հայտնել Է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը: Մեկ շաբաթ առաջ հաղորդվել Էր 5664 հոսպիտալացվածների մասին:

Շաբաթվա ընթացքում տապի պատճառով հիվանդանոց տեղափոխված մարդկանց թվաքանակը երկրորդն Է դարձել 2008 թվականից ի վեր, երբ կառավարությունն սկսեց նման վիճակագրություն վարել: Հիվանդանոց տեղափոխվածների 54,3 տոկոսը 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք են: Բոլոր տուժածներից բժիշկներն առավել ծանր են համարում 729 հիվանդների վիճակը, որոնց համար կպահանջվի ոչ պակաս, քան երեք շաբաթվա բուժում: Առավել շատ բնակիչներ են հոսպիտալացվել Տոկիոյում՝ 1857 մարդ՝ շաբաթվա ընթացքում: Օգոստոսի 6-ին առավոտյան ժամը 9-ի դրությամբ Տոկիոյում արդեն 32,5 աստիճան Էր, նշում Է գործակալությունը: Օգոստոսի 6-ի առավոտյան Տոկիոյում եւ ծայրամասերում Էլեկտրամատակարարումն անջատվել Է երկաթուղու մի քանի գծերում: Դա տեղի Է ունեցել ժամը 8:30-ին: Հոսանքազրկված գնացքներից մեկում, որտեղ օդափոխիչները չԷին աշխատում, 15 ուղեւորներ իրենց վատ են զգացել, նրանք գանգատվել են գլխապտույտից եւ վերջույթների թմրելուց: Ինչպես հայտնել են Տոկիոյի հրշեջ դեպարտամենտում, հարկ Է եղել հիվանդանոց տեղափոխել նրանցից իննին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին